top of page

​ACADEMIC/համալսարաններ/Universitäten

Johann Wolfgang von Goethe, 28.08.1749-22.03.1832, գերմանացի մեծ քնարերգու է, մտածող և պետական այր
Johannes Gutenberg, գրատպության գյուտարար, +3.01.1468

Սիրելի ուսանողներ,

 

Մայնց, Վիսբադեն եւ Ֆրանկֆուրտ քաղաքները շատ մոտ են միմյանց: Հեռավորությունը միմյանցից 20-45 րոպե է, գնացքի տոմսերի արժեքը բավականին մատչելի է:

Այդ քաղաքներում կան բազմաթիվ համալսարաններ, որոնցում սովորում են ուսանողներ՝ աշխարհի շատ երկրներից:

Այս կայքը նախատեսված է օգնելու այդ քաղաքների հայ ուսանողներին, որպեսզի նրանք արագ եւ ճիշտ կողմնորոշվեն:

Այս կայքը ձեզ ներկայացնում է երեք քաղաքների հինգ համալսարանների մոտավորպես երեքհարյուր ակադեմիական ուղեցույցների մասին:

 

Կայքում անգլերեն եւ գերմաներեն լեզվով կարողանում եք տեղեկատվություն ստանալ բոլոր համալսարանների մասին.

-ինչպես կարող եք դիմել համալասարաններին,

-ինչպես ֆինանսավորել ուսանողական ծախսերը,

-ինչպես ֆինանսավորել ապրելու կարգավիճակը Գերմանիայում,

-Հանրակացարաններում ապրելու պայմանների, դրանց ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ձեզ համար լինի մատչելի:

Յուրաքանչյուր համալսարանի ընդունելության գրասենյակը անհատական տեղեկատվություն է տրամադրում դիմորդներին:

Այս կայքը կարող է նաեւ ապահովել կապ ֆեյսբուկի միջոցով:

Ուշադրություն:

Դուք կարողանում եք այստեղ գալ սովորելու՝ ուսանողական փոխանակման ծրագրով, որպես աբիտուրենտ, որպես համալսարանավարտ ուսանող:

Որպես համալսարանավարտ կարողանում եք նորից ընդունվել համալսարան՝ նոր մասնագիտություն կամ գիտական աստիճան ստանալու համար:

Ցանկալի կլինի, որ այս գիտական մտքի փոխանակումը եւ զարգացումը օգնի հայ գիտությանը:  

      Namensgeber der Universitäten       համալսարանների անվանակիցները

bottom of page